Պերմյակովի դատը լուսաբանող օպերատորներին միայն 15 րոպե թույլատրվեց մնալ դահլիճում
Քիչ առաջ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի խոսնակ Ալյոնա Կապկալոն ներկայացրեց ընթացակարգը, որով աշխատելու են լրագրողներն ու օպերատորները: Ըստ այդմ՝ նկարահանվել թույլատրվում է 15 րոպե, որից հետո օպերատորները պետք է լքեն դահլիճը և երեք ժամ անց կրկին կթույլատրվի մուտք գործել՝ վճռի հրապարակումը նկարահանելու համար: Իսկ լրագրողները, ցանկության դեպքում կարող են մնալ դահլիճում:
Այս պահին դատարանի դահլիճ են մտնում Ավետիսյանների հարազատները:
Չի թույլատրվում նկարահանել նաև նիստը նախագահողին: