Պերմյակովի դեմքը աղքատիկ էր, ոչինչ չասող, բայց մեզ հաջողվեց շատ բան պարզել
Ոճրագործ Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում նույնիսկ ժպտում էր: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց քրեական հոգեբան Էլդա Գրինը, հավելելով.
-Նա առանձնակի ոևշադրությամբ եւ ոգեւորվածությամբ էր պատասխանում, բոլոր հարցերին, տրվող թեստերին:
-Ըստ ձեզ նա իրո՞ք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանվորություն է:
- Ցավոք, փորձաքննության մանրամասների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, բայց մի բան կասեմ` նա հոգեկան հիվանդ չէր, բայց որոշակի շեղումներ ուներ:
- Զղջման որեւէ նշույլ նկատեցի՞ք:
- Գիտեք, նրա դեմքի միմկան աղքատիկ էր` ոչինչ չասող, բայց մեզ հաջողվեց շատ բան պարզել:
Ն. Ադամյան