Պերմյակովի գործը, կոլայի եւ շաուրմայի «հետքերը»
Lragir.am-ը գրում է .
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով նախաքննությունը գրեթե ավարտական փուլում էր, երբ ՌԴ-ից հայկական կողմին հանձնվեցին գործի նյութերը: Մեծ ծավալով նոր ստացված փաստական տվյալները, բնականաբար, պրոցեսը երկարաձգելու են, քանի որ դրանց պետք է գնահատական տրվեն: Գործն այժմ բնականոն նախաքննության փուլում է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը Lragir.am-ին փոխանցեց, որ դեռեւս չեն կարողացել ծանոթանալ փոխանցված գործի նյութերին: ՀՀ քննչական կոմիտեի տրամադրության տակ հայտնված գործի նյութերը նախ պետք է թարգմանվեն հայերեն, չեն կարող լեզվի սկզբունքի խախտմամբ մնալ քրեական գործում, իրականացվելու է պաշտոնական թարգմանություն: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատավարության լեզուն հայերենն է, ուստի պրոցեսի ավարտից հետո միայն հնարավորություն կտրվի ծանոթանալ գործի նյութերին, սակայն դեռեւս ոչ ամբողջական ծավալով;
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում