Պերմյակովի հայրը հավանական չի համարում
"Չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ",այսպես Fnews.am-ի հերթական զանգին պատասխանեց ոճրագործի հայրը` Վալերի Պերմյակովը:
- Այցելելո՞ւ եք Հայաստան:
- Չգիտեմ հնարավոր է գամ, բայց հստակ ոչինչ ասել դեռ չգիտեմ:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր որդու կատարած ոճրագործությանը:
- Իսկ ինչ մտածեմ, անկեղծ ասած ես չգիտեմ էլ ինչ մտածեմ:Ինչքան կարելի ասել, որ մենք ոչնչից տեղյակ չենք, մենք մեր ամենաանկեղծ ցավակցություններն ենք հայտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Դրան հավատալը մեզ համար դժվար է, բայց...
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան պարզապես, որպես խայծ կարող էին օգտագործած լինել:
- Անկեղծ ասաց նման մտքեր չեմ ունեցել, բայց քիչ հավանական եմ համարում: Հետո էլ մենք ոչինչ չգիտենք, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում:
- Իսկ, ուներ Պերմյակովը հայերի նկատմամբ հատուկ հակակրանք:
- Չէ, ինչի համար, հակառակը:
Նոնա Ադամյան
