Պերմյակովի հայրը որդու մասին տեղեկություններ է ստանում միայն համացանցից
"Մենք էլ ոչինչ ի վիճակի չենք մտածելու, հասկանալու, ասելու, մեզ համար շատ ու շատ հանգամանքներ այդպես էլ չբացահայտված կմնան: Բայց ես հիմա էլ եմ վստահ, որ Վալերին չէր կարող այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի ում չի էլ ճանաչել, հատկապես փոքրիկ երխաներին Fnews.am-ի հետ զրույցում ասաց հունվարի 13-ին Գյումրիում մի յոթ հոգանոց ընտանիքի դեմ իրականացված սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը:
- Իսկ դեպքից հետո փորձե՞լ եք գոնե կապ հաստատել Ձեր տղայի հետ:
-Ոչ, կապ չենք հաստատել: Նրա մասին նորությունները ավելի շատ համացանցից ենք տեղեկանում: Ես հիմա էլ միջոցներ կհայթայթեի կգայի որդուս տեսնելու, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ անիմաստ է այս պահին գալը, քանի որ թույլ չեն տա ոչ տեսնել, ոչ ինչ-որ բան փոխանցել, դրա համար էլ անիմաստ է հիմա մեր գալը: Դատերի ժամանակ գոնե կկարողանանք թեկուզ հեռվից, բայց տեսնել նրան:Ամեն դեպքում չենք կարողանում հավատալ, որ նա սառնասիրտ հանցագործ է:
Ն. Ադամյան