Պերմյակովի հետ պետք է դատել նաև նրան բանակ թողած բժիշկներին. Տիգրան Քեոսայան
Դերասան, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ Գյումրիում զանգվածային սպանության մեղքը ոչ միայն Վալերի Պերմյակովինն է, այլև նրան ռուսական բանակի շարքեր թողած բժիշկներինը:
«Հայաստանում դատելու մասին որոշումը ճիշտ է: Չի կարելի օգնել Ռուսաստանի և Հայաստանի բազմադարյա բարեկամության թշնամիներին: Ափսոս, որ ավելի վաղ չէին հնչեցրել: Ես նաև նրա հետ կդատեի բժշկական հանձնաժողովի բժիշկներին, որոնք մարդասպանին թույլ են տվել բանակում ծառայել», —Twitter-ում գրել է Քեոսայանը:
Այսօր ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրապարակային դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Նա նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմը հայկական գործընկերների հետ լիակատար փոխըմբռնման է հասել: Կողմերը համատեղ հետաքննություն կվարեն, տեղեկացնում է «Ռոսբալտը»
