1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել

Aravot.am-ը գրում է.

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Մինչ այս պահը հարցաքննվել են երկու վկաներ, մեկը սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանն է, մյուսը սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը:

Վերջինս ասաց, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, 2015թ. հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել: Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները: Ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել նրա սաղավարտը ու ոտնահետքերով գնացել են: Հասել են սեփական մի տուն, որի դռները փակ էին, չեն կարողացել ներս մտնել, սակայն այստեղ եղել է Պերմյակովի 18 ոտնահետք: Հրամանատարի տեղակալը իր գնահատականը հնչեցնելով, ասաց, որ իր կարծիքով՝ Պերմյակովը այս տարածքում չի կողմնորոշվել: Այնուհետ ըստ վկայի՝ հաջորդ օրը ռուս սահմանապահ ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ է հաստատել, որն իրեն զեկուցել է, թե լապտերի շողք է տեսնում Բայանդուրի ուղեկալում, այնուհետև զեկուցել է, որ անհայտ մարդ է մոտենում փշալարերին:

«Ես հրամայեցի թաքնվել ու աննկատ մոտենալ ազդանշանային համակարգին: Դրանից հետո Խաչատրյանը զեկուցեց, թե ինչ է տեղի ունենում: Նա ասաց, որ քաղաքացիական հագուստով մարդ է մոտենում, որը նման է Պերմյակովին»,- պատմեց վկան: Վերջինս ասաց, որ դրանից հետո Պերմյակովին տարել են իր աշխատասենյակ, կատարել են ճանաչողական զննում, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, անգամ բժշկական ստուգում անցկացրել, ու հենց իր աշխատասենյակում փաստաթուղթ ստորագրելով՝ Պերմյակովին հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն: Ավետիսյանների փաստաբանները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարելու: Հրամանատարի տեղակալը պարզաբանեց, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի եւ ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ ոչ թե օգնության գնացածը, այլեւ այն կառույցը, որից դիմել էր փախուստի: Ըստ վկայի, հայ ոստիկանները երկու խմբով իրենց են միացել այն փակ տան դիմաց, որտեղ գտել էին Պերմյակովի ոտնահետքերը: Սերգեյ Մերլզիկինն ասաց, որ հայ ոստիկաններից գնդապետի, մայորի կոչում ունեցող անձինք նույնպես եղել են իր առանձնասենյակում՝ Պերմյակովին ճանաչողական զննության ենթարկելիս: Փաստաբանների հարցին՝ դուք անձամբ տեսե՞լ եք Շիրակի ոստիկանապետին կամ Գյումրիի ոստիկանապետին, վկան ասաց՝ ոչ, նրանք չէին եկել: Վերջինս Պերմյակովի որոնողական աշխատանքներն առանց հայ իրավապահների սկսելը բացատրեց նաեւ նրանով, որ շան հետ կատարվող որոնողական աշխատանքներն առանձնահատուկ են, այդ պահին չեն թողնում շատ մարդկանց, որպեսզի շունը չկորցնի հոտի հետքը:

Փաստաբանների հարցին՝ ձեր առանձնասենյակում ռազմաբազայի ներկայացուցիչների եւ հայ իրավապահների միջեւ խոսակցություններ չծավալվեցի՞ն  այն մասին, թե որ կողմին պիտի հանձնեն Պերմյակովին, վկան ասաց՝ «կներեք, ես ուրիշների խոսակցությունները չեմ լսում»: Հարցին՝ գիտեի՞ք, որ դասալիք Պերմյակովը սպանություն է կատարել, վկան պատասխանեց, որ «Շանթ» հեռուստաընկերությունից է լսել: Փաստաբանները նրան հիշեցրին, որ իր ծառայակիցները դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Պերմյակովի փախուստից անմիջապես հետո հեռուստատեսությամբ տեսել են Վալերի Պերմյակովի նկարը եւ գիտեին, որ նա է սպանություն կատարածը, այդ ինչպե՞ս է, որ վկան նման պաշտոն զբաղեցնելով եւ որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելով՝ երկու օր շարունակ տեղեկություն չի ունեցել, որ Պերմյակովը սպանության մեջ կասկածվում է:

 

Սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալն ասաց, որ ինքը գիտեր այդ մասին, ուղղակի մթան մեջ քաղաքացիական հագուստով մարդ ձերբակալելիս չէր կարող հաստատ պնդել, թե Պերմյակովն է: Ըստ վկայի՝ Պերմյակովին տարել է իր աշխատասենյակ, ճանաչողական զննություն կատարել, փաստաթղթի պարունակությունն ուսումնասիրել, նոր իմացել է, որ հաստատ նա է: Վերջինս ներկայացրեց ուշագրավ մի դրվագ իր եւ Վալերի Պերմյակովի խոսակցությունից: «Նրան մի քանի հարց տվեցի: Հարցրեցի՝ Պերմյակով, ինչո՞ւ սպանեցիր մարդկանց: Նա ասաց՝ էտո նե յա: Հարցրեցի՝ որտե՞ղ էիր թաքնվել, պատասխանեց՝ ոչ հեռու: Հարցրի՝ որտե՞ղ է քո զենքը, պատասխանեց՝ թաքցրել եմ, բայց կարող եմ ցույց տալ տեղը: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ ես կերել, Պերմյակովն ասաց՝ տաքսիստը ինձ 3 շաուրմա եւ 3 «պեպսի-կոլա» բերեց»: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan