Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժը կկրի այստեղ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են հանգել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվողկալանավայրում. Այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց և ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը:
Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն ևս կարճ կտևի:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
