Պերմյակովը` սառնասիրտ մարդասպա՞ն, թե՞ տաղանդավոր դերասան
Եթե հունվարի 12-ի սպանդը նպատակային էր, ապա ո՞ւմ հրահանգով եւ ինչո՞ւ է այն տեղի ունեցել Օգոստոսի 12-ին Գյումրիում` 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանը սկսեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Նա մեղավոր ճանաչվեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտվեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցել էր հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատում էր զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեղադրանքներով:
Պերմյակովի ցուցմունքները դատարանում վերընթերցվել են, որոնցից պարզ է դարձել, որ Պերմյակովը հունվարի 12-ին, ժամը 2:30-ից 3-ի սահմաններում, վերցրել է զենքը, ինքնակամ լքել զորամասն ու գնացել Գյումրի՝ զինված իրեն ամրացված AK-74 ինքնաձիգով եւ երկու փամփշտակալներով, որոնցում եղել է ընդհանուր առմամբ 60 փամփուշտ: Զենք վերցնելը Պերմյակովը բացատրել է ինչ-որ մեկին վախեցնելու, փող եւ այլ անհրաժեշտ իրեր վերցնելու մտադրությամբ, ինչը կօգներ նրան Թուրքիայով փախչել Ռուսաստան: Այսինքն՝ զենքը, ըստ տրված ցուցմունքների, պետք կլիներ անհրաժեշտության դեպքում կրակելով պաշտպանվելու համար: Այնուհետեւ ժամը 4-ի սահմաններում նա մտել է պատահական մի տուն, որտեղ քնած մարդիկ են եղել: Նրանք արթնացել են, ինքը վախեցել է եւ սկսել կրակել, ապա դեն է նետել ինքնաձիգն ու փախել:
մանրամասները՝aravot.am-ում: