Պետական ապարատը կրճատվում է
Պետական ապարատը կրճատվում է, այո սա անհրաժեշտ քայլ էր պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու համար, սակայն եթե այդ կրճատումները լինում են պետական ապարատում թիկունք չունեցողների հաշվին և այստեղ շարունակում են մնալ նույն կերպ վատ աշխատող և միյան աշխատավարձ ստացող մարդիկ, ուրեմն սա միայն աննպատակ, անարդյունավետ կրճատում է և շարունակում է նույն կերպ վնասել պետական միջոցմներն արդյունավետ կառավարելու գործին։
Իհարկե ունեմ կրճատված անմիջական ծանոթներ, որոնք պատմում են այս անարդյունավետ կրճատումների մասին։
Սրանից բացի 30 տոկոսով պետական համակարգ կրճատելն աղքատություն ունեցող և բարձր գործազրկությամբ երկրում մեծ սխալ է, եթե չունես մարդկանց արժանապատիվ կյանք ապահովող այլ աշխատատեղեր։ Ցավոք, այս կրճատումներն եղան ոչ ամենաճիշտ պահին ու բարենպաստ պայմաններում։