Պետականաշինության գործում կործանարար է մերոնք ձերոնքի, սեվ , սպիտակի քաղաքականությունը
Պետական լիազոր մարմինները,փոխարենը երկրում ձեվավորելու քաղաքական,իրավական մշակույթ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում հրապարայային շփումներում, ի պաշտոնե իրենց գործառույթներն իրականացնելիս, օրինակ ծառայել, որոշ դեպքերում իրենք են իջնում հասարակության որոշ անձանց մակարդակին,բխող բոլոր բացասական հետեվանքներով,ինչն անթույլատրելի է ։
Մասնավորաես արդարադատության նախարարը,ով ի պաշտոնե նաեվ կառավարության գլխավոր իրավախորհրդատուն է եվ օրինակ պետք է ծառայի հրապարակային հայտարարություններում լինել բացառապես օրենքի դաշտում ,նաեվ լինելու փոխադարձ հարգանքի եվ օրենքի դիկտատուրայի եվ իրավունքի գերակայության կառավարական ջահակիրը, իր հրապարակային հայտարարություններում որպես կառավարության անդամ,կարծում եմ ,ոչ միայն մտնում է դատական համակարգի ներքին տիրույթը,այլ նաեվ իր գնահատականներով,ըստ էության ,միջամտում է արդարադատությանը, որի իրավունքը սահմանադրության ուժով ոչ միայն չունի,այլ նաեվ,արգելված է ,որպես կառավարության անդամի։
Կարծում եմ,որ դատական համակարգի վերաբերյալ հրապարակային քննադատողական դատողություն օրենքի ուժով ունի չորրորդ իշխանությունը,քաղաքացին կամ իրավաբանական անձը,իրավապաշտպանները ,,, սակայն ոչ երբեք կառավարության անդամը։
Դատավորի կայացրած դատական ակտի կամ դատավարական գործողությունների դեմ օրենքով սահմանված կարգով եվ չարգելված եղանակով բողոքարկելու,այդ թվում հրապարակային կարգով իրավունք ունեն բացառապես քաղաքացիները իրավաբանական անձիք, փաստաբաններն ու դատախազները,իսկ քրեաիրավական գնահատական տալու իրավունքը բացառապես օրենքով սահմանված կարգով տրված է քննիչներին ու դատախազներին, բայց ոչ կառավարության անդամներին։
Սույն հոդվածը չէի հրապարակայնեցնի,եթե նախարարը չլիներ պրակտիկ իրավաբան ,ավելին,իմ կողմից ընդունված հարգելի մարդ,փաստաբան։
Անհրաժեշտ է ,որպեսզի նախարարի հրապարակային հայտնած դիրքորոշմանը, որն ,ըստ իս, միջամտություն է արդարադատություն իրականացնող մարմնին, իր քաղաքական գնահատականը տա կառավարությունը, իսկ իրավական գնահատականը տա դատախազությունը։
Հարկավոր է իմանալ,
Պետականաշինության գործում կործանարար է մերոնք ձերոնքի,սեվ , սպիտակի քաղաքականությունը։ Եվ օրենսդիրը եվ գործադիրը, դատականն ու չորրորդ իշխանությունը ,իրավապաշտպանները,գործարարները, յուրաքանչյուր անձ ունեն պոզ,իտիվ պարտավորություն եվ հավասար իրավունքներ , միասնաբար լուծելու բոլոր խնդիրները,յուրաքանչյուրը կատարելով իր բաժին ա։խատանքը, որի երաշխավորը,ըստսահմանադրության
Բարձր Դուռն է։
Հ Գ
Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը դիտում եմ եվս գործադիրի կողմից միջամտություն արդարադատություն իրականացնող անձանց նկատմամբ,որն սնթույլատրելի է ։
Լեվոն Բաղդասարյան,փաստաբան
