Պետդեպի խոսնակը՝ Թեհրանում հանդիպման մասին. Իրանին ու Ռուսաստանին չենք համարում վստահելի գործընկեր
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի բնակչության խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները կամ ով է ընդունում դրանք»,-այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Թեհրանում 3+3 ձևաչափի շրջանակում հինգ երկրների ԱԳ նախարարների՝ երեկ կայացած հանդիպման վերաբերյալ հարցին։
«Բայց այսքանով հանդերձ, մենք գիտակցում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը Իրանի և Ռուսաստանի հարևանության համատեքստում, սակայն այս երկրներին չենք համարում վստահելի գործընկերներ»,-խոսքը շարունակել է Մեթյու Միլլերը։