Պետք չէ այդչափ ցավագին ընդունել Արցախի վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի դիրքորոշումները
ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի ԱԳՆ-ների տարածած ադրբեջանահաճո հայտարարությունները սպասելի էին:
Ուկրաինայի այս քայլը Հայաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչման պատասխանն էր: Իսկ Վրաստանի նման դիրքորոշումը պայմանավորված է դիվանագիտական հարթությունում Արցախի` Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համագործակցությամբ: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և ամեն անգամ այս երկրներից յուրաքանչյուրում նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո ԼՂՀ իշխանությունները շնորհավորում են նրանց:
Հ.Գ. Պետք չէ այդչափ ցավագին ընդունել Արցախի վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի դիրքորոշումները, վերջիվերջո արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործում այդ երկրնեը ոչ մի դեր չեն խաղում: