Պետք է բացահայտել կոռուպցիոն սկանդալները
Պետք է մինչև վերջ բացահայտել բոլոր կոռուպցիոն գործընթացները կամ սկանդալները, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Համակարգային առումով ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություններ չեն լինելու, առաջնորդվելու ենք Սահմանադրությամբ:
Փոփոխություններ են լինելու միայն իրենց մոտեցումներում: Նույն կոռուպցիան և այլ հարցեր դառնալու են անվտանգության խնդիրներ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ իր հեռակա բանավեճին, նա ասաց, որ թեման արդեն կարելի է փակված համարել:
