Պետք է հետ վերցնել գեներալի կոչումները
Հետաքրքիր է, որ այս պարոնների սպայական կոչումը ի պաշտոնե դարձրեցին գեներալի, որովհետև հաստիքը դա էր պարտադրում, դե բնականաբար բարձրացավ նաև նրանց աշխատավարձը: Սակայն, երբ մարդիկ բռնեցին ու որոշեցին, որ այլևս չեն ուզում աշխատել որոշիչ պաշտոններում, կարծում եմ դա դավաճանություն է և նույնիսկ պատասխանատվության ենթակա արարք, մարդիք, ովքեր կիսատ են թողնում վստահված գործը և պատասխանատվության չեն ենթարկվում, ապա պետք է նրանցից հետ վերցնել գեներալի կոչումը, ինչպես նաև մեր ծակ բյուջեից, այդքան գումար նրանց չի վարձատրվի:
Այսօր ԱԺ նիստում հաստատվել է նվազագույն աշխատավարձը 55000-ից դարձնել 68000, ախր զարմանում եմ, որ չեն հասկանում դա եղանակ չի փոխում: Պետք է նվազեցնել այն առավելագույն աշխատավարձերը, որոնք ստանում են պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները, կրճատել այդ կառույցներում նախկինից եկած բոլոր ավելորդ հաստիքները, ինչպես նաև նվազագույնի հասցնել հարկերն ու բոլոր ծառայությունների վճարները: Այդ ժամանակ ժողովուրդը և կշնչի և կարտաշնչի:

ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
