«Պետք է կտրել այն մարդու ձեռքերն ու լեզուն, ով պետական մտածելակերպ չունի».Արագած Ախոյան.VIDEO
Fnews.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատասխանելով այն հարցին, թե այսուհետ ի՞նչ մեխանիզմներով են քաղաքական ուժերն ու դեմքերը պատրաստվում վերակագնել ժողովրդի հավատը, քանի որ հասարակությունը կարծես թե ամբողջությամբ կորցրել է հավատը քաղաքական ուժերի հանդեպ, պատգամավորը նկատեց, որ.
-ժողովրդի հավատը վերականգնելու համա պետք է մաքսիմալ անկեղծ լինել:
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ձեւավորվի միջին խավ: Իսկ դրա համար պետք է նաեւ զարգանա տնտեսությունն ու ձեւավորվի փոխադարձ վստահության մթնոլորտ:
Շատ հաճախ մենք ասում ենք մի բան. խոսում ենք մեծ-մեծ բաներից, հայրենիքից, բայց հենց դահլիճից դուրս ենք գալիս, մոռանում ենք դրանց մասին: Ջայլամի քաղաքականությունը որպես արժեք՝ պետք է վերանա քաղաքականությունից: Պետք է կտրել այն մարդու ձեռքերն ու լեզուն, ով չունի պետական մտածեկակերպ:
Այլ մանրամասներ՝Fnews.am-ի տեսանյութում: