«Պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ». «Մենք»-ի ֆլեշ-մոբը՝ Երևանում (տեսանյութ)
ՄԵՆՔ դաշինքի թեկնածուները, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ֆլեշ-մոբ են իրականացնում Երևանում: Նշենք, որ որ ֆլեշ-մոբին մասնակցում են Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը և Արտակ Զեյնալյանը։ «Դեռևս իշխանություն ձևավորված չի, իշխանությունը կամ կառավարությունը գտնվում են հրաժարականի վիճակում և բոլորը պաշտոնակատարներ են: Երբ ընտրություններով կձևավորվի քաղաքական մեծամասնությունը, նաև կձևավորվի քաղաքական փոքրամասնությունը: Այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն և բանավեճ»,- լրագրողների հետ զրույցում նշել է դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
