Պետք է մեղավորներին բացահայտել և գումարները վերադարձնել Երևանի բյուջե. Լևոն Բարսեղյան
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը սոցցանցի էջում «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ գրառում էր կատարել: Այն առնչվում է Երևանի ավագանու անդամներին ֆինանսական միջոցների հատկացմանը: Ըստ այդմ՝ 2013-2017թթ. Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից 152 մլն 750 հազար դրամ է վճարել ավագանու անդամներին՝ որպես ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց դրամական փոխհատուցում: Այդ փոխանցումները չեն հարկվել:
Այս վճարումների հիմնավորվածության վերաբերյալ Լևոն Բարսեղյանը, մեղմ ասած, վերապահումներ ունի: Նա կարծում է, որ պետք է իրավական ընթացք տալ գործին, քննել Երևան համայնքի բյուջեին հասցված վնասը, մեղավորներին բացահայտել և գումարները բյուջե վերադարձնել: Այս հարցի շուրջ է Լևոն Բարսեղյանը խոսել «Առանցքում» հաղորդաշարի շրջանակում: