Պետք է նաև շեշտել այս սերունդը դաստիարակած ծնողին և ուսուցչին
18-20 տարեկան տղերքի մասին շատ է գրվել և գրվելու: Իրոք, այն ինչ արվեց նրանց կողմից, ավելին քան հերոսություն է:
Եվ այստեղ պետք է նաև շեշտել այս սերունդը դաստիարակած ծնողին և ուսուցչին: Ով գիտելիք ու ճիշտ աշխարհայացք սերմանեցին: Անկեղծ հայրենասիրություն ու հերոսի ոգի:
Իսկ լինում է նաև, երբ ուսուցիչը գալիս կանգնում է նույն խրամատում, իր աշակերտի կողքին:
Sergey Melkumyan ջան, բռատ ջան, անփորձանք ու խաղաղ դիրքապահություն քեզ ու քո նախկին աշակերտներիդ: Աստված բոլորիդ պահապան:
Կներես որ նկարներդ դնում եմ, ուղղակի համ կարոտում ենք, համ էլ հպարտանում:
Դե հետո գիտես, լիքը պլաններ ունենք