Պետք է պահանջել, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարույթ սկսեն հակաեկեղեցական խմբակի նկատմամբ. Չախալյան
«Հակաեկեղեցականների եւ հակահայերի մասով՝ կարծում եմ, ոչ թե պետք է նստել սպասել, թե ինչ նոր սադրանք կմոգոնեն եւ փորձել կանխել (որը մեկ մեկ կարող է նաեւ չստացվել)։ Այլ հենց պետք է մենք նախահարձակ լինենք։ Պետք է պահանջել, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարույթ սկսեն այս խմբակի նկատմամբ, քանզի հիմնավոր կասկածներ կան, որ սրանք ուղղորդվում են Ադրբեջանի կողմից։ Իսկ եթե ուժային կառույցները կհրաժարվեն իրենց գործառույթն իրականացնել, պետք է պահանջել ԱԱԾ եւ Ոստիկանության պետերի հրաժարականը։ Հայեր ջան, ի վերջո, մենք չե՞նք ուզում մեր Հայրենիքի վերջի մասնիկը եւ նրա վրա եղած սրբությունները պաշտպանել, մի՞թե իմաստ ունի այսպես վախվորած եւ նվաստացած ապրելը, չե՞ք ամաչում։ Իսկականից մի քիչ «դուխով», - գրել է Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ: