Պետք է ոլորտները բյուրեղացվեն
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մեջ ավելացրած «զարգացում» բառին, ասաց, որ այն բանալի բառն է և իրարից չի կարելի բաժանել։
«Եթե ինչ-որ բան կառավարում ես, զարգացման համար ես կառավարում: Տարածքների համաչափ զարգացումը մեզ համար կարևոր է եղել միշտ, ծրագրային հարցերից մեկն է եղել: Դաշնակցությունը տրամաբանված տրամաբանության մեջ է դա անում»,- ասաց նա :
Նա նշեց, որ կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ կոնկրետ ծրագրային խնդիրներ պետք է իրականացնեն: Պատասխանելով հարցին, թե ինչու նոր դեմքերի առաջ չեն քաշում, արդյոք սա կադրային սովի մասի՞ն է խոսում, պատգամավորն ասաց.«Նոր էլ են առաջ քաշվում, հներն էլ են իրենց փորձառությամբ գործ կատարելու: Ամբողջը մի թիմ է, թիմը չի կարելի բաժանել ծերերի և ջահելների: Ամեն մեկն իր տեղն ունի»:
