Փետրվար ամսին Մանախը ազատության մեջ կլինի
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը, որն ավելի շատ հայտնի է «Մանախ» մականունով, մեկ ամսից ավելի է գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում,-այս մասին Fnews.am-ին հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
«Հոկտեմեբրի 8-ից հիվանդանոցում է, պետք է նրան վիրահատության ենթարկեին, սակայն որոշ խնդիրներ կան, այդ իսկ պատճառով էլ վիրահատության չեն ենթարկում»,-ասաց Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը երկու անգամ վիրահատության է ենթարկվել»:
Մեր այն հարցին հնարավոր է, որ դիմեն վաղաժամկետ ազատման համար պաշտպանն ասաց. «Չի բացառվում, որ դիմենք, կախված է այն հանգամանքից թե հետազոտությունները ինչ կասեն, այդ արդյուքններից էլ կախված կլինի մեր հետագա քայլերը»,-ասաց Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյաը փետրվար ամսին արդեն ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք, որ նա սպանության համար 14 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց իրեն քաղբանտարկյալ է համարում եւ վիրավորվում է դատավորներից, որոնք իրեն այլ կերպ են դիմում: ՀՀ պատմության մեջ «Մանախը» կմնա պետական մարմիններ եւ ԶԼՄ-ներ ուղարկած բողոքների ահռելի թվով: