Փետրվարի 18-ին կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան.Գագիկ Սուրենյան
Փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16...+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, իսկ արդեն փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը կնվազի. այս մասին Tert.am-ին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մինչ օրս այդ ռեկորդը 1979 թվականի փետրվարի 18-ն է, երբ Երևանում գրանցվել է +14...+15 աստիճան տաքություն: «Ավելացնեմ նաև, որ այսօր օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 8-13 աստիճանով»,- ասաց նա:
Մանրամասն`tert.am
