Պետությունը դատավորներին ևս բնակարանի վարձի փոխհատուցում կտա
Պետությունը դատավորներին ևս բնակարանի վարձի փոխհատուցում կտա: Այն ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Նախագծի համաձայն՝ իր բնակավայրից դուրս դատավոր նշանակված անձը Երևանում կստանա 100 հազար ՀՀ դրամ, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70 000 դրամ:
Այս նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: