Պետությունը կավելացնի գյուղացիների վարկավորման սուբսիդիաները
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, պետբյուջեի 2015թ. նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը կավելացնի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդիաները:
Նախարարը նշեց նաև, որ եթե 2014թ. այդ նպատակների համար հատկացվել է 872 մլն դրամ, ապա 2015թ. այդ թիվը առաջարկվում է հասցնել մինչեւ 1 մլրդ 163 մլն դրամ (2,8 մլն դոլար): Սուբսիդիաների ծավալների ավելացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. եթե նախկինում սուբսիդավորվել է վարկի 4-6 տոկոսային կետ (վերջինը միայն բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերի հողագործների մասին է), ապա 2015թ. այդ 6 տոկոսային կետերը կտարածվեն բոլոր գյուղացիների վրա:
