PHOTO Լոռու մարզում հրդեհը շարունակվում է. Ներգրավել են հրշեջ-գնացքը
Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ եւ Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ եւ մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության եւ մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելը առայժմ անհնար է:
Տեղում երկու տեղամասով իրականացվում է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու եւ առաջխաղացումը բացառելու նպատակով:
Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:
Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացքը:



