photo. Միշտ տխուր կատուն գրավել է սոցցանցերի հարյուր հազարավոր օգտատերերի սրտերը
Լոխու անունով կատուն իր միշտ տխուր դեմքի արտահայտության համար գրավել է սոցցանցերի օգտատերերի սրտերը, փոխանցում է iz.ru՝ վկայակոչելով The Sun-ը:
Այդպիսի տեսք կատվին տալիս են աչքերի ձեւը եւ կիտած ունքերը: Կենդանու տերը՝ Պեկինի բնակչուհի Մեգի Լյուն, Instagram-ի իր էջին ամեն օր տեղադրում է ընտանի կենդանու լուսանկարները, որոնք արդեն 164 հազար հավանող ունեն:
news.am