photo «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը գրավել է առաջին տեղը
«Նոր ալիք» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը հնարավոր 121 միավորներից վաստակել են 120-ը: Երկու դեպքում էլ աղջիկներին 11 չի նշանակել ժյուրիի ընդամենը 1 անդամ: Մրցույթի երրորդ օրվա արդյունքներով՝ առաջին հորիզենականը Էռնան կիսում է Ուզբեկիստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ, իսկ Սյուզաննան մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը:
Պետք է նշել,որ Հայաստանն այս մրցույթում մեկ անգամ է միայն հաղթել: 2010թ., երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթեց այս հեղինակավոր մրցույթում ու ահա 7 տարի անց Հայաստանը նորից հաղթում է «Նոր ալիքում»:
Նշենք, որ հաղթողների անունները հայտարարվելու և մրցանակները հանձնվելու են սեպտեմբերի 14-ին՝ փակման գալահամերգի ընթացքում: