ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորված 26-րդ տարեդարձի առթիվ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սերժ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները:
- թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: - թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի ԿԱՐՃԻԿՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: - պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի ՍԱՔԱՆՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: - պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Հակոբի ՄԻՆԱՍՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: - զինծառայող, շարքային Մհեր Արամայիսի ԵՐԶՆԿՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: - զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: