Photo,video. Այցելություն հասարակական կարգի պահպանության զորամաս
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս:
Ոստիկանության պետը ծանոթացավ ծառայության պայմաններին, զրուցեց հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, շրջեց տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով զորամասն ու ծառայությունը ձմեռային պայմաններին նախապատրաստելու աշխատանքներին:









