Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են
Մի քանի օր է, ինչ անհայտ ծագումնաբանությամբ, վիրտուալ տարածքում, զառանցանքներով ու կեղծ լուրեր տարածելու արհեստ ունեցող էջեր, շարունակում են բարբաջել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այնպիսի անհեթեթ ու մտացածին տեղեկություններ, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն:Առնվազն տգիտության եւ չիմացության ժանրից է, երբ ֆբ-ներում թավալավող ինչ-ինչ աղբանոց հիշեցնող էջեր, փորձում են վերաթարմացնել այնպիսի անհեթեթ լուրեր, որոնց պատասխանները՝մեկնաբանությունները, պաշտոնապես տրվել են այն մարդկանց կողմից որոնց անունները հոլովվել են այս կամ այն հրապարակման շրջանկներում: Հասկանալի է, որ այս օրերին "քամուց քշվածների" մի փոքրաթիվ զանգված, փորձում է այս կերպ ցուցադրել իր ՈՉԻՆՉ լինելու փաստը, սակայն պարտադիր չէ, նրանց սեփական գարշահատոությունը՝ տարածել համացանցում...
Եւ այսպես, հիշեցնենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը, համացանցում դարձյալ տեղեկատվություն էր շրջանառության մեջ դրվել այն մասին, իբր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով:
«Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն է, նշել էին, թե նրա ղեկավարած մանկապարտեզում թերություններ են ի հայտ եկել:
Ըստ այդ ստի "ականջների" իբրեւ թե Նելլի Մովսիսյանի ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված բարձրաձայնել են, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ վերցնելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները:
Armenian info-ն, այս առթիվ ճիշտ նույն օրը, պարզել էր, թե ի՞նչ հիմքով, եւ ինչի՞ց ելնելով էր էր համացանցում նման տեղեկատվություն հայտնվել, եւ թե արդյո՞ք ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝Շմայսի տիկնոջ ղեկավարած մանկապարտեզում կարող է նման բան պատահել, թե՞ ոչ:
Այգեկ համայքնում անցկացված հարցումների ընթացքում, ակնհայտ դարձավ, որ համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են, եւ որ իրականության հետ որեւէ կապ ունենալ չեն կարող:
Այգեկցիներից շատ-շատերը միաբերան նշում էին, որ շատ գոհ են եւ՛ մանկապարտեզի աշխատակազմից, ե'ւ մանկապարտեզի տնօրենից՝ Նելլի Մովսիսյանից, եւ թե նույն ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝մշտապես Այգեկի մանկապարտեզը ուշադրության կենտրոնում պահելու ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու համար:
Այգեկի բնակիչներից մեկն էլ` ոչ ավել, ոչ պակաս հակադարձեց. «Ուրեմն ով որ տենց լուրեր ա տարածում՝ ինքը սրիկա է , ո ւ զրպարտիչ, կամ ուրիշ ձեւ ասեմ՝ուղղակի կլյաուզնիկ: Շմայսը՝ հիմա էլ, հետո էլ՝ ուր որ լինի. նախ մեր դեպուտատն ա, էդ մարդու տան դռները՝ օրվա 24 ժամը բաց են մեզ համար: Նրա դուռը կողպած չեք տեսնի: Իսկ մեր Նելլի քույրիկը՝ ով նաեւ մեր Այգեկ համայնքի մանկապարտեզի տնօրենն ա, մարդ ա ՝մեծատառով.սրտացավ, շնորհքով, բարի ու կամեցող: Տիկին Մովսիսյանը՝ մեր երեխեքի վրա ընենց ա դողում ու նենց ուշադրություն ու ցուցաբերում, որ խոսքերով չեմ էլ կարող նկարագարել: Ինքը բառիս բուն իմաստով՝ մարդ ա, ում բոլորը շրջապատում մեծ հարգանքով են վերաբերում: Նրա պես սրատացավ տնօրեն, դժվար էլ ՝երկրորդը գտնեք: Իսկ էդ էշություններն ու սուտ լուրերը որ գրում են մեր տիկին Մովսիսյանի մասին՝ծայրից ծայր սադրանք ա, ու զրպարտություն: Մտեք՝տեսեք ինչ մաքրություն, ինչ կարգապահություն, ու ինչ մթնոլորտ ա տիրում մեր Այգեկի մանկապարտեզում: Հենա միջոցառում ա. ծնողներն էլ ներսում են՝ մանկապարտեզում գնացեք- հարցրեք կիմանաք, ով ա մեր հարգարժան տիկին Մովսիսյանը»:
![]()
Այպես էլ արեցինք. Շարժվեցիքն Այգեկ համայնքի մանկապարտեզի ուղղությամբ, ուր առաջինը, որ աչք էր շոյում, մանկապարտեզի մաքրությունն էր:
Նույն մթնոլորտը առկա էր նաեւ պատերի ներսում, ուր իսկապես երեխաների համար ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները:
Իսկ մանկապարտեզի դահլիճում, ուր ծնողները միջոցառման առիթով էին այտեղ հավաքվել, տեղեկանալով, որ լրագրող է այցելել մանկապարտեզ, մեկը-մյուսին հերթ չտալով, միանգամաից բոյկոտ արեցին՝այսօր մամուլում տեղ գտած զրպաարտչական ու սուտ հրապարակման առթիվ, ասելով, որ այդ տեսակ լուրեր հորինողները՝ուղղակի ստի ու կեղծիքի մեջ ապրողներ են, այդքան բան:
Ներկաներից՝ գրեթե բոլորը մեկ առ մեկ ներկայացրեցին Այգեկ համայնքի մանկապարտեզում տիրող ջերմ ու մրադկային մթնոլորտի, իրենց երեխաների առօրյայի, ու մանկապարտեզի անց ու դարձի մասին՝նշելով, որ Այգեկի մանկապարտեզում իրենց երեխաները նախ եւ առաջ, ամեն օր թարմ սնունդ են ուտում, երկրորդ՝ շատ գոհ են աշխատակազմից ու հատկապես տիկին Նելլի Մովսիսյանից, ով լավագույն մարդու, ու ղեկավարի օրինակ է: Շատերն էլ, նկատեցին, որ այդ սադրանքը գուցե ուղղված է նաեւ իրենց պատգամավորի՝Առաքել Մովսիսյնաի՝ Շմայսի դեմ, ում հարգում են բոլորը:
Տնօրեն Նելլի Մովսիսյանն էլ, ով արդեն տեղյակ էր տարածված լուրի մասին, հավաստիացրեց, որ այն իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ իր պատվից ցածր համարեց՝ նման լուրերին անդրադարձ կատարելն ընդհանրապես:
Ի դեպ, մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Այգեկի մանկապարտեզի մատակարարի հետ, ով տեղեկացրեց, որ ինքն իր ձեռքով ամեն անգամ տեղ է հասցնում մանկապարտեզին անհրաժեշտ թարմ սնունդը , որի համար ինքն անձամբ պատասխանատվություն է կրում:
Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանը , մեզ ներկայացրեց նաեւ մթերքի առաքման հաշիվ-ապրանքագրերի թղթապանակը՝ ձեռք բերված մթերքի ցանկերով:
Ինչ վերաբերում է ռեստորանին, նա չհերքեց դրա գոյությունը: Նշեց, որ տեւական ժամանակ այն չի գործել եւ ընդամենը վերջերս է վերաբացվել: Ավելացրեց նաեւ, որ այսօր ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ միջոցառման ավարտից հետո նրանք, որպես կանոն, իրենց հետ տանում են մնացած ուտելիքը:
«Ես ուզում եմ իմ լուման ունենալ՝մեր ապագա սերնդի դաստիարակման, ու լավ մարդ դառնալու գործում, ի՞նչի մասին է խոսքը: Պարզապես ամոթ է, չի կարելի »,- ասաց Նելլի Մովսիսյանը:
Ի դեպ, ծնողներից շատերն էլ , մեզ հետ զրույցում նշեցին, որ մանկապարտեզի ներկայիս բարեկարգ վիճակը անձնական միջոցների ներդրման շնորհիվ է, իսկ դա անողն ինչպե՞ս կարող է երեխաների սննդի հաշվին գողանալ:
«Կամ եթե վատ պայմաններ ու վատ մթնոլորտ կա այս մանկապարտեզում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեր բոլոր երեխաներին բերում ենք հենց այս մանկապարտեզ, կասե՞ք: Տիկին Մովսիսյանը՝ շատ լավ ղեկավար է, օրինակելի ընտանիքի մայր, կին, ով իր հարգանքի ու մարդկային բարձր որակների հաշվին Այգեկի մանկապարտեզում տիրում է խաղաղ ու ջերմ մթնոլորտ, ուր դաստիարակվում են մեր՝բոլորիս երեխաները »:
Հ. Գ Նշենք, որ ներկաներից մեկն էլ հակադարձեց, թե. «Մենք այս կեղտոտ խաղի պոչերն ու ակակնջները տեսնում ենք, եւ հասկանում ենք, թե քամին որտեղից է փչում… »
Հ.Գ Հաջորդիվ, նման կեղծ եւ շինծու ապատեղեկատվություն տարածելու դեպքում, ճիշտ լուծումը կլինի՝ խնդրին իրավական դաշտում վիճարկելու, եւ օրենքի դաշտում պարզելու, թե ովքեր են այդ ապատեղեկատվության հետեւում կանգնած ՍՏԱԽՈՍՆԵՐՆ ՈՒ զրպարտության մեջ մասնագիտացած երեւույթները:
