photo. Ո՞վ է լինելու Եվրատեսիլ 2018-ի հաղթողը՝ ըստ վեց բուքմեյքերական գրասենյակների վարկածի . 1in.am
Տվյալ պահին բուքմեյքերների ֆավորիտը իսրայելցի երգչուհի Նետտա Բարզիլայն է՝ Toy (խաղալիք) երգով։ Բարզիլայի հաղթելու հավանականությունը բուքմեյքերները շատ բարձր են գնահատում (խաղադրույքի գործակիցը՝ 1,02-1,05): Առաջատարների եռյակում են նաև Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչները (նրանց գործակիցները տատանվում են 1,06-1,12-ի սահմաններում)։
Բուքմեյքերական լավագույն տասնյակում տեղ են գտել Բուլղարիայի, Բելգիայի, Կիպրոսի, Հունաստանի, Ավստրիայի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Այս տարի մրցույթը անց է կացվելու Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։