Պիտի 6 ամիս ազգովի մենակ հաց ու պանիր ուտենք, որ արտաքին պարտքերը փակենք. Աշոտ Աղաբաբյան VIDEO
«Հայաստանի ամենամեծ փրկությունը մի բան կարող լինել. երբ որ մենք ազգովի մի վեց ամիս միայն հաց ու պանիր ուտենք, հարկերը լրիվ վճարենք և այդ գումարներով մեր արտաքին պարտքերը մարենք: Առավելս ևս՝ մասնավոր կոմունիկացիաները պետականացնեն, ու այդ գումարները մեր բյուջե գնան: Դա բավական է, որ էլ ոչ ոքից պարտք չվերցնենք»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Նա կարծիքով՝ ցանկությամբ ոչինչ հնարավոր չէ անել, պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: «Դրա փոխարեն մեր հարկայինը այսօր բանսարկությամբ է զբաղված»,- ասաց պատգամավորը: