Փլուզվել է Երևանի փողոցի տներից մեկի քարե պարիսպը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզել է տներից մեկի քարե պարիսպի (ընդհանուր 60 քմ) մոտ 20 քմ հատվածը, իսկ մոտ 40 քմ հատվածում առկա է փլուզման վտանգ: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
