ՊՆ մամուլի քարտուղարը՝ Ադրբեջանի նոր լրտեսման համակարգի ու դրա վտանգավորության մասին
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Wikileaks-ով տարածված սկանդլին, թե հաքերներին հաջողվել է կոտրել իտալական անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստելու վրա մասնագիտացած Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան, ինչից էլ հայտնի է դարձել, որ այդ ընկերությունն Ադրբեջանին է վաճառել Da Vinchi կամ Galileo կոչվող դիստանցիոն լրտեսման համակարգ: Նա նշել է, որ Galileo լրտեսական համակարգը մեզ անհանսգտացնում է այնքան, որքան ադրբեջանական բանակի ցանկացած նոր ձեռքբերում:
"Այստեղ էքստրաօրդինար ինչ-որ բան չենք տեսնում, ամեն ինչ էլ Ադրբեջանը գնում է, իսկ մենք էլ դրա դեմ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում` երբեմն կանխարգելիչ, երբեմն` ի պատասխան",-ասել է Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ հաղորդվում է, որ Hacking Team ընկերության կողմից մշակված լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների և սմարթֆոնների վրա գաղտնի գրոհների համար: Այդ լրտեսական ծրագրերը կարող են պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Windows, OS X կամ Linux օպերացիոն համակարգերով համակարգիչներից: Ծրագրերը կարող են նաև պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Android, iOS, Blackberry եւ Windosw Phone հարթակներով աշխատող սմարթֆոններից: Այդ ծրագիրը գրանցում է Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line, Viber համակարգերով տարվող բոլոր խոսակցությունները:
ԲԱՐՈՄԵՏՐ
