«ՊՆ-ի այդքան գեներալների քթի տակից զինվորը փախել է, գողացել է «Վիլիս», «06», «24».Հարություն Ոփանյան
Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը իր պաշտոնանկությունից տարիներ անց մեզ զրույցում պատմել էր ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին եւ խոստացել, որ նոր բացահայտումներ է անելու: Այսօր նա մեզ հետ զրույցում պատմեց 2012-ի փետրվար-մարտ ամիսներին կատարված մի դեպքի մասին. «Ռազմական ոստիկանությունը բացահայտեց, որ ՊՆ-ի այդքան գեներալների քթի տակից զինվորը փախչում է, գնում գողանում է «Վիլիս», «06», «24»: Մարզային վարչության պետերից մեկը զանգում է ինձ, ասում է, որ մի զինվոր գողություն է արել: Պարզում ենք, որ ահռելի գողություններ է եղել՝ ակումուլյատոր, անվադողեր ու ոչ միայն Մասիվի տարածքից, Բանգլադեշ, Թոխմախ…զինվորներ են գողություն անողները: Խումբ էր, նախապես պլանավորված, կազմակերպված, նրանք իմացել են որտեղից ինչ պիտի տանեն: Գնում են, նախարարին ասում են, որ Ոփանյանը զինվորներին ծեծել է: Բա ո՞ւր էր էդ ժամանակ Արծրուն Հովհանիսյանը, սրանք անհերքելի փաստեր են: Նենց չի, որ ՊՆ-ի ներսում է, DVD-ի հարց է, կարան կոծկեն: Ոստիկանությունը բռնում է, ընկերության հաշվին զանգում են մեզ, ասում են, խնդրում ենք եկեք միջնորդեք: Պարզվում է՝ զինվորը եսիմ որ գեներալի բարեկամն է: Գնում ՊՆ նախարարին ասում են՝ ռազմական ոստիկանությունն էս արեց, բայց չեն ասում՝ ՌՈ-ն բռնել է մեր գող զինվորին:
Դրանք անհերքելի փաստեր են, ՀՀ կառավարության շենքը կարո՞ղ ես նայես ու չտեսնես, ոնց նայես՝ կերեւա, չէ՞: Նախարարը եկել է, գործը կարճվել է, ոչ մեկը դրա համար պատիժ չի կրել: Սաղ գործը չքացավ միանգամից: Նախարարը զանգեց՝ չկալանավորեցին, դրանից հետո եկավ մեզ գործից հանեց»: Այս առնչությամբ, երբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում խնդրեցինք, նա պատասխանեց. «Իսկ միայն ա՞յդ մի դեպքն է հետաքրքիր, իսկ պատմե՞լ է իր կատարած հանցագործությունից, թե ոնց է ինքը դանակահարության դեպքը կոծկել: Ոչ միայն իր, այլեւ ցանկացած այլ մարդու՝ նախկին հանցագործությունների դեմ վկայությունները, փաստարկումները ենթակա է պարզաբանման միայն համապատասխան իրավական մարմինների, որոնք վարել են տվյալ գործը: Բայց մյուս կողմից ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը կարող է 500 նախկին հանցագործության դեպք հիշել, որոնք իր մեկնաբանությամբ կոծկվել են կամ մեջը եղել են վերեւից ինչ-որ միջնորդություն: Բայց կոնկրետ իր կատարած հանցագործությունը չի թեթեւացնում ոչինչ»:
մանրամասները՝aravot.am-ում:
