ՊՆ-ի ուշագրավ պատասխանը՝ Եռաբլուրում ննջող Հերոս Տղաների շիրմաքարերերի տեղադրման վերաբերյալ
Newsmedia.am-ը, ինչպես եւ արդեն տեղեկացրել էր ընթերցողին՝ գՊաշտպանության նախարար Արշակ Կարապետյանից գրավոր հարցման միջոցով փորձել էր ստանալ Եռաբլուրում ննջող մեր Հերոս Տղաների ծնողների բարձրացրած մտահոգությանը, Եռաբլուրում Տեղադրվող Շիրմաքարերի որակի ու չափերի հետ կապված:
Մասնավորապես ՊՆ նախարարին գրավոր ուղարկել էինք հետեւյալ հարցերը.
-Հարգարժան պարոն նախարար, խնդրում ենք պարզաբանել հետեւյալ հարցերը.
Ի վերջո հաշվի առնվելու ե՞ն Հերոսների ծնողների մտագոհությունները, դժգոհությունները՝ Եռաբլուրում Շիրմաքարերի տեղադրման հարցի հետ կապված:
Ովքե՞ր, ո՞ր ընկերություններն են շահել Շիրմաքարերը տեղադրելու այսպես ասած՝ տենդերը, եւ բյուջեից որքա՞ն գումար է հատկացվելու այդ գործընթացը
իրականացնելու համար:
Ի՞նչ քարից են պատրաստվելու Շիրմաքարերը:
Եւ վերջապես, մինչեւ սեպտեմբերի 27-ը արդյո՞ք Տղաների Շիրմաքարերը տեղադրված կլինեն, թե՞ ոչ:
Եվ ահա, օրենքով գրավոր հարցերին պատասխանելու սահմանված ժամկետը լրանալուն պես, երբ թվում էր պետք է ստանանք բոլորիս հուզող վերը նշված հարցերի պատասխանը, ահա թե ինչ է ավետում Պաշտպանության նախարարությունը.
-Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Հ.Գ.
Առնվազն զարմանալի է նման պատասխանը, երբ 44-օրյա պատերազմի տարելիցին մնացել են հաշված օրեր, իսկ ՊՆ-ն դեռ լրացուցիչ ուսումնասիրությունների փուլում է:
ՊԱՏՐԱՍՏԵՑ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
