ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 23-ին, իբր, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: