«Պոբեդա»-ն այսօր կիրականացնի Գյումրի-Մոսկվա առաջին չվերթը
Այսօր Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում տոնական մթնոլորտ է սպասվում: Եթե եղանակային պայմաններն էլ ավելի չվատանան, ապա «Պոբեդա» ավիաընկերությունը իրականություն կդարձնի Գյումրի-Մոսկվա իր առաջին չվերթը:
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ավիաընկերության առցանց տոմսերի վաճառքում դեկտեմբերի 15-ի Գյումրի-Մոսկվա չվերթի բոլոր տոմսերը սպառվել են: Նույնը չենք կարող ասել Մոսկվա-Գյումրի չվերթի մասին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
