Պոլիտեխնիկի ռեկտորը սեքսուալ սկանդալում հոդվածի հերոսուհիներից մեկի պարզաբանումը
Պոլիտեխնիկի ռեկտորը սեքսուալ սկանդալում հոդվածում բացի ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անունից, շրջանառվում է ևս երկու անուն՝ վարչության պետ՝ Ռուզաննա Հայրապետյանի և «շատ կարճ ժամանակահատվածում՝ լաբորանտի պաշոնից աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հասած» Լիլիթ Դաշտոյանի:
Slaq.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով բավական վրդովված էր և պատիվ էր պահանջում. «Ինչպես կարելի է , մարդու ամբողջ կյանքի աշխատանքը միանգամից ջուրը գցել, անվան հետ խաղալ»: Լիլիթ Դաշտոյանը համոզված է, որ երկխոսությունը տեղի է ունեցել կեղծ էջերի միջոցով: «Համոզված եմ, որ և պարոն Թոքմաջյանի, և Ռուզաննայի էջերը կեղծ են եղել, մենք միասին էինք, երբ նյութը հայտնվեց, կասկած անգամ չունեմ, որ կեղծ էջեր են բացվել՝մարդանց վարկաբեկելու համար»,-նշեց նա:
30-ամյա Լիլիթը նշեց. « Մենք Հայաստանում ենք ապրում, եթե մի աղջիկ երիտասարդ տարիքում հաջողության է հասնում, սկսում են դա կապել տարբեր հանգամանքների հետ»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
