Պոլիտեխնիկում կլինի մրցակցային ընտրություն. Թոքմաջյանին Բակո Սահակյանն էլ մերժեց.
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի եւ ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել:
Բժշկականում ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Բժշկականին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նախապես ծրագրված էր հունիսի 5-ը, սակայն հետաձգվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով: ԵՊՀ-ում ընտրությունները կլինեն հունիսի 29-ին, Ճարտարագիտականում՝ հունիսի 20-ին, եւ մրցակցությունը թեժ կլինի։ Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունն ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
