Փորձ է արվում ամեն ինչ անել, ամայացնելու իրավական,քաղաքական,լրագրողական,տնտեսական դաշտը
Փորձ է արվում ամեն ինչ անել' ամայացնելու իրավական,քաղաքական,լրագրողական,տնտեսական դաշտը։ Դրան գնալու համար որոշ ուժեր կիրառում են ամենաստոր միջոցներ'օգտագործելով անթույլատրելի գործիքներ։
Գայանե Զարգարյան հետաքննող լրագրողի գործնեության արդյունքում բացահայտվել և իրավապաշտպանների օգնությամբ վերականգնվել են շարքային քաղաքացու, զինվորի, մշակույթի գործչի, վերջապես օրինապաշտ քաղաքացու խախտված իրավունքներ։ Գայանե Զարգարյան հետաքննող լրագրողի բացահայտումների ուժով պետական անվտանգությանը սպառնացող խնդիրներ են չեզոքացվել։
Պետական լիազոր մարմիններն ունեն պոզիտիվ պարտավորություն'ապահովելու Գայանե Զարգարյանի բնական իրավունքի նորմ համարվող պատիվ ը, արժանապատվությունն ու գործարար համբավը ։Եթե ոչ, ապա դիմադրության իրավունքի ուժով Գայանեն ունակ և ընդունակ է տեր կանգնելու իր խախտված իրավունքների իսպառ վերացմանը'դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։
Չորրորդ իշխանության բարեկամ,
Փաստաբան' Լևոն Բաղդասարյան