Փորձ է արվում միջամտել, ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ
Եվրախորհրդարանի «Եվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին» բանաձևի Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթներում փաստերը խեղաթյուրված են և չհիմնավորված : Փորձ է արվում միջամտել, ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ:Նմանատիպ գործընթացներն են ,որ այս տարիների ընթացքում ձգձգում են խնդրի կարգավորումը և խրախուսում Ադրբեջանի սանձարձակ պահվածքը: Եվրախորհրդարանի այդ բանաձևը հակասում է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: Խնդիրը կարգավորելիս պետք է հաշվի առնվեն Մինսկի միջնորդների կողմից առաջարկված փաստաթղթերը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային ճանաչում ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:Եվ սա է միջազգային կառույցների պաշտոնական դիրքորոշումը:
Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից:
