Փոստանջյանի դիպլոմը չի համապատասխանում կրթության մասին օրենքի պահանջներին .Հովհաննես Սահակյան
Եթե Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դիպլոմը ոչ պետական նմուշի է, ուրեմն, դա չի համապատասխանում կրթության մասին օրենքի պահանջներին: Այս մասին ԱԺ պետաիրավական նիստին, որը պետք է ընտրի ՄԻՊ թեկնածու, հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` հարց ուղղելով Զարուհի Փոստանջյանին։
« Եթե Դուք ընտրվեք Մարդու իրավունքների պաշտպան, դիպլոմի հետ կապված կարող ենք խնդիր ունենալ ունենալ»,- ասաց Հովհաննես Սահակյանը, ում Զարուհի Փոստանջյանը ընդհատեց` հեգնելով.«Սխալ եք արել, ուրեմն, որ ինձ գրանցել եք, կարող եք վերանայել: Բայց ասեմ, որ դա Ձեր կարծիքն ու Ձեր մեկնաբանությունն է»:
Հովհաննես Սահակյանը կրկնեց պահանջը` ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որ Զարուհի Փոստանջյանի անցնելու դեպքում՝ դրանք ներկայացվեն ԱԺ լիագումար նիստին: «Ձեզ էլ գրանցումից չենք հանում, որ չգնաք և չասեք՝ ոչ քաղաքական հետապնդումների արդյունքում հերոսացաք»,- իր որոշումը հայտնեց Հովհաննես Սահակյանը: