Փոխանակման կետերում դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 9-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.18 դրամով։ Եվրոն նույնպես արժևորվել է, ռուբլին՝ էժանացել։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 428.97 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.34 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.50 դրամ է։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.38 դրամ, վաճառքը`4.47 դրամ։