Փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով հանրապետությունն այսուհետև կունենա երկրորդ կին ոստիկանության բաժնի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:
Նախկինում Ա. Դանիելյանն աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում: