Փոխմարզպետի որդու սպանությունից 20 օր անց Նորատուսում իրավիճակը դեռ չի հանդարտվում
Armtimes.com-ը գրում է.
Գեղարքունիքի փոխմարզպետ ԱնդրանիկՀակոբյանի որդու՝ ՀայկՀակոբյանիսպանությունից հետո Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները շարունակում են ընդհատակում մնալ, նրանց տները դեռ շրջապատված են ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Նորատուսի գյուղապետ Մեխակ Հարությունյանին շուրջ 20 օր է՝ գտնել հնարավոր չէ: Նրա բջջային համարն անհասանելի է, գյուղապետարանի համարները չեն գործում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից այսօր տեղեկացանք, որ շարունակում է ուժի մեջ մնալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով քննիչի որոշումը՝ մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել են Նորատուսի գյուղապետի լիազորությունները, ինչո՞ւ գյուղապետարանում որեւէ հեռախոսահամար չի գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
