Փողոցներում երիտասարդներ են սպանվում, իսկ մենք լռում ենք
Փողոցներում երիտասարդներ են սպանվում, իսկ մենք լռում ենք: Այն ժամանակ մեկ մարդու սպանությունը հանրապետական ЧП-էր, իսկ հիմա՞
ԽՍՀՄ տարիներերը հանգիստ չեն տալիս որոշ չակերտավոր « հայրենասերներին» մոռանալով, որ այդ համակարգը բացի բազում սխալներից ունեցել է նաև բազում դրական մոտեցումներ: Հեռու չգնանք վերցնենք նույն դատաիրավական համակարգը: Քաղաքական հետապնդումների արատավոր երևույթներին զուգահեռ առկա էր նաև հանցագործության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Միայն երեկ Հայաստանում մի քանի աղմկալի հանցագործություններ գրանցվեց ու ի՞նչ…Մահանում են երիտասարդներ, որոնք կարող էին վաղը դառնալ Հայաստանի փառքն ու պատիվը, մահանում են հենց այնպես օրենքի խստության պակասի պատճառով, մահանում են ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտի պատճառով, մահանում են, որովհետև այս երկրում մարդու կյանքը լումա չարժե, մահանում են, որովհետև այս երկրում հանցավոր աշխարհը սերտաճած է թե օրենսդիր և թե գործադիր մարմինների որոշ ներկայացուցիչների հետ:
ԽՍՀՄ տարիներին յուրաքանչյուր սպանություն դառնում էր «պալիտբյուրոյի» քննարկման առարկա, նույնիսկ քաղաքային իշխանություններ էին իշխանազուրկ դառնում: Նորից եմ կրկնում միգուցե քաղաքական առումով լինում էին հետապնդումներ, բայց նույնիսկ կենտկոմի քարտուղարների զավակները անպատիժ չէին մնում, երբ ինչ որ քաղաքացու կյանք էին խլում:
Հայաստանում ստեղծվել է մի կարգավիճակ, երբ արդեն չենք զարմանում, որ մեկ օրվա ընթացքում մի քանի հոգի կրակոցից, կամ դանակահարությունից մահանում են, կամ էլ թե չէ, երբ աշխարհի գողերը մեզ մոտ սխոդկա են անում: Հանցագործության դեմ պայքարը պետք է դառնա մեր ամենակարևոր օրակարգերից մեկը, հակառակ դեպքում շուտով երկրի համար կարելի է գանգստերական խրոնիկա վարել: