1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փոխոստիկանապետը՝ Նուբարաշենի սպանության մասին. Նաեւ անուններ են հայտնի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին քրեական դեմքերի` Դրաստամատ Թադեւոսյանի, Լեւոնի Ղազարյանի (3-րդ մասցի Լյովիկ), Մեսրոպ Նազարյանցի սպանության եւ գործի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, արդեն երեք օր է, օրը ցերեկով տեսախցիկների ներքո տեղի է ունեցել սպանություն, սակայն ոչ ոք դեռ հայտնաբերված չէ, որոնողական աշխատանքները ի՞նչ փուլում են, ի՞նչ նորություն կա:

Կատարվածից անմիջապես հետո ակտիվ բազմաբնույթ, բազմածավալ որոնողական եւ օպրերտիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ դրանք արդյունավետ են, նորից կրկնեմ իմ ավելի վաղ հնչեցրած միտքը` չբացահայտվող հանցագործություններ չկան եւ ուղղակի որոշ դեպքերում որոշ ժամանակ է հարկավոր: Ոստիկանության կողմից ձեռնարկված հետախուզական, որոնողական աշխատանքների հիմնական նպատակը մեկն է` ստեղծել այնպիսի իրավիճակ, որ սահմանափակվի որոնվողի եւ որոնվողների շարժը, այնպիսի դրության մեջ հայտնվեն, որ խուսանավելու հնարավորություն չունենան: Մի խոսքով, նրանց շուրջ օղակը սեղմենք:

Որքանո՞վ է հաջողվել օղակը սեղմել, հատկապես որ խոսվում է` սպանվածների ու նրանց հետ առնչվողները կապված են քաղաքակական որոշ շրջանակների հետ, որոնց անունը այս օրերին արդեն շրջանառվում է: Այս պարագայում կարո՞ղ եք վստահեցնել, որ այդ սպանությունը ամբողջությամբ կբացահայտվի:

Ոստիկանությունը վեր է Ձեր թվարկած ամեն ինչից, մի անգամ չի, որ ապացուցել է, որ իրականում այդպես է եւ իր գործունեության վերջին տարիներին ցույց է տվել` ովքեր օրինահարգ են, ոստիկանությունը հարգում է նրանց: Ովքեր օրինազանց են, խստագույնս կպատժվեն, օպերատիվ փնտրողական եւ հետախուզական աշխատանքները բավական արդյունավետ են, պարզապես համբերեք եւ կլսեք արդյունքների մասին:

Շրջանառվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից մեկի անունը, ով Էրեբունի վարչական շրջանում հայտնի է՝ Կյաժ Մարտուն մականվամբ եւ տեղի ունեցածը մեկնաբանվում` որպես անցած տարվա մարտից «օրենքով» գող օշականցի Գեւորիկի եւ 3-րդ մասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած ընդհարումների շարունակություն: Այս անունները կապվա՞ծ են սպանության հետ:

Բոլոր վարկածներն էլ քննվում են եւ քննարկվում են, ես ընդամենը ասում եմ հետեւյալը` ասեկոսեներին տուրք մի տվեք, ոստիկանությունը շատ համբերատար, պրոֆեսիոնալ իր գործն է անում: Մեր կատարած աշխատանքները բավականին արդյունավետ են, պարզապես համբերեք….

Պարոն Պողոսյան, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեց գործը, ինչո՞վ էր այս գործը առանձնահատուկ:

Ընդամենը հանձնարարվել է` Ազգային անվտանգության կազմում գտնվող նախաքննական մարմինը, քննչական վարչությունը, օպերատիվ հետախուզական միջոցառումները իրականացնեն համատեղ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ: Այդպես է նպատակահարմար գտնվել: Դրանից ոչինչ չի փոխվում, տարվող աշխատանքները բավական արդյունավետ են…

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում ակտիվորեն գլուխ է բարձրացրել քրեական աշխարհը` սպանություններ, կրակոցներ: Ինչով պայմանավորված՞, հանցավոր միջավայրն արդեն անվերահսկելի՞ է:

Այնպես չէ որ քրեական աշխարհը անընդհատ քնած էր եւ հանկարծ միամիտ գլուխ բարձրացրեց, ամեն ինչ վերահսկելի է, եւ եթե քրեածին միջավայրի դեմքերը, թափթփուկները փորձել են ինչ-որ ձեւով ազդել օպերատիվ իրավիճակի սրման վրա, դա դեռ չի նշանակում, որ անվերահսկելի է… Իհարկե, ցավալի դեպք էր, հասարակական մեծ հնչեղություն, բայց մենք էլ նրա համար ենք, որ իրենց դնենք իրենց տեղը:

Մանրամասներն` այստեղ

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan