Փոխոստիկանապետը` լրագրողների դեմ կիրառված բռնության մասին
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկետրաէներգիայի թանկացման որոշումը բողոքարկող ակտիվիստների ցույցը ցրելիս կիրառված բռնության դեպքերով ծառայողական քննություն է ընթանում:
Նրա խոսքով` քննությունը թափանցիկ է ընթանալու և բոլոր մեղավորներն իրենց պատիժն ստանալու են: Վերջինս ևս մեկ անգամ նշեց, որ այդ ցույցի ժամանակ եղել են նաև սադրիչներ: